Մարոկկոյից 52 ներգաղթյալ հատել է իսպանական Սեութ շրջանի սահմանը
52 ներգաղթյալներով բեռնատար մեքենան մեծ արագությամբ ընթանալով, անօրինական հատել է Մարոկկոյի և իսպանական Սեութ շրջանի սահմանը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ լույս երկուշաբթի գիշերը: Բեռնատարում 34 տղամարդ, 16 կին և երկու անչափահասներ է եղել: Սահմանապահներին հաջողվել է ժամանակին հասնել մեքենային և կանգնեցնել այն:
Մեքենայում գտնվող չորս փախստականներ թեթև վնասվածքներ են ստացել: Սահմանի այս հատվածում հաճախ են նման դեպքեր գրանցվում, մինչ այս տարվա սեպտեմբերի 12-ը գրանցած տվյալների համաձայն, այս տարի նման կերպ Մարոկկոյից շուրջ չորս հազար անօրինական ներգաղթյալ է հատել սահմանը: