Իվան Ռակիտիչը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է շարունակել կարիերան «Յուվենտուս»-ում։ Այս մասին տեղեկանում ենք Sport.es կայքից։
Ռակիտիչի տեղափոխմանը կողմ են նաև թուրինյան ակումբի ղեկավարները, սակայն այդ տրանսֆերը հնարավոր կլինի կատարել այն ժամանակ, երբ վաճառեն իրենց կիսապաշտպաններից մեկին։
Ամենահավանական թեկնածուն Բլեզ Մատյուիդին է, ում պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին։