Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանի տեղակալները ևս ազատվել են պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով գլխավոր ռազմական տեսուր Մովսես Հակոբյանից բացի, պաշտոնից ազատվել են նաև նրա առաջին տեղակալն ու տեղակալը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Վաչագան Ներսեսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանին որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: