Խոշոր պայթյուն՝ Աֆղանստանում. կա 4 զոհ
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս զինվորական է վիրավորվել:
Ըստ նախնական տվյալների՝ անձնասպան ահաբեկիչն իրեն պայթեցրել է Քաբուլի արվարձանում, որտեղ զինվորական պատրաստություն էին անցնում մի շարք զինվորականներ:
Տեղի լրատվամիջոցները փաստում են, որ երկու պայթյուն է տեղի ունեցել: Դեռևս հայտնի չէ, թե ով է պայթյունի կազմակերպման հետևում կանգնած: