Անտուան Գրիզմանը խոսել է «Բարսելոնա»-ում իր դժվարությունների մասին
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը խոսել է իր նոր ակումբում դժվարությունների մասին։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Բարսելոնա»-ն այն տեղը չէ, որտեղ կարող ես հեշտ հարմարվել։ Դա նոր ակումբ է, այստեղ տակտիկան այլ է։ Բայց պետք է աշխատել և հպարտ եմ, որ այստեղ եմ։ Ինձ հավատում են և ես պիտի հավատս արդարացնեմ։ Ես թիմային ֆուտբոլիստ է։ Եթե ինձ հաջողվում է գոլ խփել, ապա դա հրաշալի է, քանի որ դա իմ գլխավոր նպատակն է։
Երբ մենք 3 միավոր ենք վաստակում, ապա ես գոհ եմ լինում»։