2019-ի ամռանը Տիերի Անրին կարող էր գլխավորել «Բարսելոնա»-ն
«Մոնրեալ-Իմպեկտ»-ի գլխավոր մարզիչ Տիերի Անրին 2019 թվականի ամռանը կարող էր գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն։ Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբի ղեկավարները դիտարկել են, որ եթե Վալվերդեն չերկարաձգեր պայմանագիրը, ապա իրենք պիտի հրավիրեին Անրիին։ Սակայն Վալվերդեն երկարաձգեց պայմանագիրը, և կատալոնական թիմի ղեկավարներն արդեն իսկ չէին կարող հրավիրել Անրիին։
Ընդգծենք, որ այս պահին ևս խոսվում է Տիերի Անրիին թիմ հրավիրելու տարբերակը։