«Վալերիանկա տուր»․ Ռոբերտ Ամիրխանյանը հուզվել է նախարար Տոնոյանի այցից
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է տաղանդավոր կոմպոզիտորին ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական անսպառ եռանդ։
Նախարարի այցն ուրախացրել ու միաժամանակ հուզել է մաեստրոյին։