Գյումրիում 28-ամյա աղջիկ է ընկել պատուհանից. նրա վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
Այսօր ժամը 12:00-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 7/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Նելլի Ե.-ն (ծնված 1991 թ.) ընկել է 3-րդ հարկի իր բնակարանի պատուհանից:
ԱԻՆ հաղորդմամբ, տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հարևանների խոսքով` 28-ամյա աղջիկն ապրում է հոր ու եղբոր ընտանիքի հետ, առողջական խնդիրներ ունի։