ԱՀԱԶԱՆԳ. քանդվում է թմբաձև այգիների լանդշաֆտ, որը բնորոշ է ուրարտական ժամանակաշրջանին. բնապահպան
Բնապահպան Մարի Չաքրյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Դալմայի այգու տարածքում քանդվող շինության մասին:
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է :(((((
«Այդպես է կարգադրված» պատասխանել են այգեգործներին:
Ուղղակի հիշեցնեմ, որ 16-17-րդ դարերի էր»,-գրել է բնապահպանը:
Ի պատասխան հնչեցրած ահազանգի, պատկան մարմիններները տեղեկացրել են, որ տարածքը, որտեղ կան հնամենի շինություններ, պտղատու այգիներ, քանդվում է ժամանցային վայր կառուցելու համար: Մարի Չաքարյանին, այս պատասխանը չի գոհացրել:
«Այս տարածքում կան պտղատու այգիներ, առողջ ծառեր, որոնք սեփականատերերից և վարձակալներից վերցվել են խաբեությամբ, ոմն Ղուկաս Հարությունյանի միջնորդությամբ, ով ներկայանում է որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ, ավելին, հնձաններն ընհանրապես չեն նշվել ՇՄԱԳ փաստաթղթում, չի նշվել որ կա թմբաձև այգիների լանդշաֆտ, որը բնորոշ է ուրարտական ժամանակաշրջանին։
Համարեք սա հայտարարություն կազմակերպված հանցագործության մասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանն ու խնդրել իր իրավաբան ընկերներին` օգնել իրեն, հաղորդումը ճիշտ ձևակերպելու համար: