Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչպե՞ս է ռեժիսորը ստիպել, որ ինքը մերկանա
Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը The Hollywood reports ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իր կարիերայի սկզբում ֆիլմերից մեկում նկարահանվելիս ֆիլմի ռեժիսորը իր հանդեպ սեռական ոտնձգությաններ է թույլ տվել:
Լոպեսը պատմել է, որ նախքան նկարահանումների սկսելը, ռեժիսորը պահանջել է, որպեսզի ինքը ամբողջովին մերկանա, սակայն Լոպեսը հրաժարվել է կատարել ռեժիսորի պահանջը:
Երգչուհին չի ասել, թե որ ռեժիսորի մասին է խոսքը գնում: Նաև հավելել է, որ չի պատրաստվում նրան մեղադրանք ներկայացնել: