«Ջոկեր»-ը շարունակում է ռեկորդներ սահմանել ու մեծ գումարներ բերել
Տոդդա Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը համաշխարհային ցուցադրության ժամանակ վաստակել է ավելի քան 998 միլիոն դոլլար։ Այս մասին տեղեկանում ենք Forbes-ից։
Նշվում է, որ շուտով ֆիլմը կվաստակի 1 միլիարդ դոլար, որը 10 անգամ ավելին է ֆիլմի վրա ծախսված գումարից՝ 62 միլիոն դոլարից։
Փաստացի այս պահի դրությամբ ֆիլմը համարվում է ֆիլմարտադրության պատմության ամենաեկամտաբեր ֆիլմը։