Լոնդոնում փորձել են գողանալ Ռեմբրանդտի 2 կտավ
Անհայտ անձինք փորձել են գողանալ Լոնդոնի թանգարանում գտնվող 2 կտավներ, որոնք պատկանում են աշխարհահռչակ նկարիչ Ռեմբրանդտին։
Այս մասին տեղեկանում ենք Evening Standart-ից։ Թանգարանում ցուցահանդես է եղել, որի ժամանակ ցուցադրվել են Ռեմբրանդտի 35 աշխատանքները։ Այդ ժամանակ անհայտ անձինք փորձել են գողանալ 2 կտավ, սակայն անվտանգության ձայնային ազդանշանը միացել է։
Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները փորձել են բռնել նրանց, սակայն չի հաջողվել։