137 միլիոն եվրո Լերոյ Սանեի դիմաց․ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել Սանեին դեպի «Բավարիա»
Մյունխենի «Բավարիա»-ն շարունակում է իր հետաքրքրությունը պահել «Մանչեսթեր Սիթի»-ի գերմանացի հարձակվող Լերոյ Սանեի նկատմամբ։
Սանեի թիմակիցները նշում են, որ նա ցանկանում է հեռանալ ակումբից և հաջորդ տարի տեղափոխվել մյունխենյան թիմ։ Գերմանական ակումբը ցանկանում էր Սանեի հետ պայմանագիր կնքել նախորդ ամռանը, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ օգոստոսին ֆուտբոլիստը վնասվածք ստացավ։
Մանչեսթեր Սիթին Սանեին գնահատում է 137 միլիոն եվրո։