Լանգլեն խոսել է Մեսսիի ու Գրիզմանի մասին
«Բարսելոնա»-յի պաշտպան Կլեման Լանգլեն խոսել է Լիոնել Մեսսիի ու Անտուան Գրիզմանի մասին։ Մա մասնավորապս նշել է․
«Գրիզմանի հետ պատահում է այն, ինչ պատահեց ինձ հետ։ Մեսին շատ լավ է շփվում Լուիս Սուարեսի հետ և նա շատ բաց է։ Նա մեզ հետ շատ է խոսում ոչ միայն ֆուտբոլի մասին, այլև շատ ուրիշ թեմաներով։ Շատ դժվար է քեզ համար տեղ գտնելը այդ թիմում, քանի որ այստեղ շատ են նմանատիպ փորձառու ֆուտբոլիստները։
Կատալոնական ակումբը ունի խիստ անձնական խաղային ձեռագիր, որին Գրիզմանը դեռ չի հասել»։