Հայաստանի հավաքականը պարտվեց և զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին տուրի խաղում ընդունել էր Հունաստանի հավաքականին։
Հայաստանի հավաքականը նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվեց: Հունաստանի հավաքականի միակ գոլը հանդիպման 35-րդ րոպեին խփեց Դիմիտրիս Լիմինիոսը:
Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 5 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 40:60 ՝ հօգուտ Հունաստանի:
Զուգահեռ ընթացող J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից: