Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը 9 ամսվա ընթացքում հասել է 650 միլիոն դոլարի
Չինաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հասել է 650 միլիոն դոլարի, ինչը 50 տոկոսով ավելի է2018թ․ ցուցանիշներից։ Այս մասին այսօր չինարենն ուսումնասիրող լավագույն ուսուցիչներին, ուսանողներին և աշակերտներին պարգևներ հանձնելու արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունը։
Իր ելույթում դեսպան Էրլունը հայտնել է մի քանի թվեր, որոնք, նրա խոսքերով, վկայում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության խորացման ու երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։