Նոր մանրամասներ՝ Կալիֆոռնիայում հնչած կրակոցներից. կան զոհեր և վիրավորներ
Կալիֆորնիայի ոստիկանությունը պարզել է Սանտա Կլարիտայի դպրոցում կրակոցներ արձակածի ինքնությունը:
Նա 16-ամյա Նաթանիել Բերխոուն է: Երիտասարդը մինչ այս պահը հիվանդանոցում է՝ ծանր վիճակում:
Ոստիկանությունը դեռևս չի պարզել, թե ինչի համար է նա նման քայլի դիմել, ոչ էլ հայտնի է Բերխոյի և կրակոցների հետևանքով տուժածների միջև կապ կա՞, թե՞ ոչ: Կրակոցների հետևանքով երկու անչափահաս զոհվել էին, հինգը՝ վիրավորվել: