Կրակոցներ՝ Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում
Կրակոցներ են տեղի ունեցել Կալիֆոռնիայի Սանտա-Կլարիտա քաղաքի դպրոցներից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք ABC7-ից։
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա։ Այս պահի դրությամբ կրակոցներ իրականացրած անձը դեռ չի ձերբակալվել։
Նշվում է, որ նա կրել է սև հագուստ։ Աշակերտներին դեպքի վայրից էվակուացրել են։