Ինտերնետ մուտք գործելն այսուհետ՝ անձնագրով
ՌԴ Պետդումային ու Դաշնային Խորհրդին ներկայացվել է նախաձեռնություն, որով առաջարկվում է ՌԴ քաղաքացիների մուտքն ինտերնետ դարձնել անձնագրով։ Այս մասին հայտնում է DW լրատվականը։
Նախաձեռնությունը ներկայացվել է «Ավանտի» բիզնես-հայրենասիրական գործարար ընկերակցության կողմից։ Կառույցի ղեկավար Ռահման Յանսուկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու օնլայն գործողությունները դարձնել անհատկանացված։ Յանսուկովը հայտարարել է, որ այդ կերպ հնարավոր կլինի կանխել վիրտուալ տարածքում հակաօրինական ցանկացած գործողություն և սադրանք։