Արժեթղթերի շուկայի հետ կապված դեռ խնդիրներ կան. Փաշինյան

Այս թեմայով
- ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին Նախագահին ներկայացրած առաջարկը հակասահմանադրական է.Ղազինյան
- Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը շարունակվում է. Մաշտոցի պողոտան՝ այս պահին (տեսանյութ)
- Պատահական չէ, որ մարտնչող տգիտության և դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաև զինվորականները. Արամ Աբրահամյան
Կառավարությունը պոտենցիալ ներդրումային ներգրավման առնվազն երկու տարբերակ է դիտարկում։ Այս մասին այսօր ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի տարբերակն այն է, երբ պոտենցիալ ներդրողն ունի կոնկրետ ծրագիր, և այդ կոնկրետ ծրագիրն ուզում է իրականացնել երկրում, երկրորդ տարբերակն այն է, որ պոտենցիալ ներդրողն ունի ներդրում անելու ցանկություն, և ներդրում իրականացնելու տեղ է փնտրում։ Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ լուծել ենք այդ խնդիրը, բայց գնում ենք այդ երկու ուղղությամբ։
Այսօր թվարկած խնդիրներից ոչ մեկը մենք չենք հասցրել լուծել, բայց չեմ կարող ասել, որ այդ խնդիրներից մեկը հնարավոր էր այսքան ժամանակում էֆեկտիվ ձևով լուծել։ Սա մի քանի տարվա հետևողական աշխատանք է պետք լինելու»,- իր խոսքում նշել է Փաշինյանը։