Գազայի հատվածից 5 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո Գազայի հատվածից 5 հրթիռ է արձակվել Իսրայելի վրա: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական ջիհադ»-ի ու Իսրայելի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սակայն առավոտյան 07:00-ին 5 հրթիռ է արձակվել:
Իսրայելը նշել է, որ այդ հրթիռակոծությանը իրենք չեն պատասխանել: