«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Մաուրո Իկարդիի ամբողջական տրանսֆերը
«ՊՍԺ»-ն սկսել է բանակցությունները Վանդա Նարայի հետ, ով համարվում է Մաուրո Իկարդիի կինն ու գործակալը, որպեսզի գնի Իկարդիին «Ինտեր»-ից: Այս մասին տեղեկանում ենք Gazzeta dello Sport-ից։
Ֆրանսիական ակումբը ցանկանում է Իկարդիի համար առաջիկա ամիսներին վճարել 65 միլիոն եվրո, որպեսզի նա դառնա իր թիմի ֆուտբոլիստը:
Այս ամենի հետ մեկտեղ փարիզյան ակումբը պատրաստ է Իկարդիի հետ կնքել 5 տարվա պայմանագիր: