Կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սպիտակ տուն է ժամանել կնոջ հետ: Հանդիպմանը հիմնականում քննարկվել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ և Թուրքիան համաձայնություն ձեռք բերեցին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: