Գլխավոր դատախազությունը Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդման դեմ բողոքը մերժել է
Գլխավոր դատախազությունը մերժել է դադարեցնել քրեական հետապնդումը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը յուրացնելու գործով։
Ա.Վարդեւանյանն ասել է, որ դատախազությանը ներկայացրել են ծավալուն բողոք, շուրջ 20 հարցից բաղկացած, սակայն պատասխաններում որեւէ հիմնավոր փաստարկ չի եղել։
Պաշտպանը նշել է նաեւ, որ դիմել են դատախազություն գործառութային անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։ Նա հայտնել է, որ ԱԺ կանոնակարգի կիրառման վերաբերյալ հարցը նույնպես անպատասխան է մնացել։