Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը

Այս թեմայով
- Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար. Արմեն Աշոտյան
- Սերժ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին (ֆոտո)
- Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթից հետո իշխանական քարոզչամեքենան յուղ է վառում․ Աշոտյան
- Լինելով աշխարհայացքով բժիշկ և սրբորեն պահպանելով բժշկական գաղնիքը, անուններ չեմ հրապարակում․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Անցյալ տարի աշնանը ԱԺ-ի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մինչեւ դեկտեմբերի սկիզբ, քանի որ գործարարները սպասում են դրան՝ Հայաստանում ներդրումներ անելու համար։
Այսօր, մեկ տարի անց, Ազգային Ժողովի ամբիոնից Նիկոլը հայտարարեց, որ իր մոտ հաճախ գալիս են սուտասան և խաբեբա ներդրողներ:
Հիմա հարց. ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը:
Ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն մոտ օրերս live-ով կպատմի ձեզ հերթական մեծ սուտը առ այն, թե как наши воздушные корабли бороздят просторы Большого театра»։