Արմինկան՝ խորը դեկոլտեով զգեստով (ֆոտո)
Միացյալ նահանգներում բնակվող հայազգի երգչուհի Արմինե Նահապետյանը, հայ հանրությանն առավել հայտնի Արմինկա անունով, այս օրերին Դուբայում է:
Նա ինստագրամյան իր էջում պարերաբար լուսանկարներ է հրապարակում այնտեղից:
Այս անգամ նա լուսանկարվել է «Էմերալդ Փելես Կեմպինսկի Դուբայ» հյուրանոցում: Երգչուհին սև զգեստ է կրում՝ խորը դեկոլտեով և ամառային կոշիկներ:
Նա նշել է, որ լուսանկարի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, ում հետ ավելի վաղ լուսանկար էր հրապարակել: