Ջոն Լեջենդը ճանաչվել է տարվա ամենասեքսուալ տղամարդ. People
People ամսագիրն անվանել է այս տարվա մոլորակի ամենասեքսուալ տղամարդուն: 2019 թվականի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել երաժիշտ Ջոն Լեջենդը:
40-ամյա երաժիշտը «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր է, ամուսնացած է մոդել Քրիսսի Թեյգոնի հետ:
People ամսագիրն այս անվանակարգը սահմանել է 1985 թվականից սկսած, առաջին անգամ ամենասեքսուալ տղամարդ էր ճանաչվել դերասան Մել Գիբսոնը: