Չպետք է պարտադրել մի մեկնաբանություն, ինչ է թե դա իշխող քաղաքական ուժի տեսակետն է. ԼՀԿ պատգամավոր (տեսանյութ)
«Պետք չէ ասել, թե մի մեկնաբանություն պետք է գերակայի միայն այն բանի համար, որ դա քաղաքական ուժի մեկնաբանությունն է»: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այն տեսակետին, թե խորհրդարանական մյուս ուժերը պետք է իրենց ցուցում տան` ինչպես են քվեարկելու նախագծին:
Մինչ այդ, իմքայլական պատգամավորի հնչեցրած դիրքորոշմանն էր անդրադարձել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Մանրամասները` տեսանյութում: