Ինքնասպանություն Երևանում. տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել (ֆոտո, վիդեո)

Այս թեմայով
- Ինքնասպանություն Երևանում. 34-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. Shamshyan.com (ֆոտո)
- Դժոխքը հենց էստեղ ա՝ մեր զորամասում. Զոհրաբյանն ընթերցել է ինքնասպանություն գործած զինվորի նամակը
- «Արմավիր» ՔԿՀ-ում երիտասարդի ենթադրաբար ինքնասպանության մասով ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ
- 49-ամյա քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com, այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ավագ քննիչ Ռուբեն Մարտիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով մոտ 50-55 տարեկան տղամարդ է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







