Պայթյուն Աֆղանստանում. կա 7 զոհ և 7 վիրավոր
Առնվազն յոթ մարդ զոհվել է, յոթն էլ վիրավորվել Աֆղանստանի ներքին գործերի նախարարության մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ավելի վաղ տեղեկացվում էր երկու զոհի ու հինգ վիրավորի մասին:
Պայթյունը տեղի էր ունեցել Քաբուլի կենտրոնում: Ոչ ոք դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: