Ձեզ համար լավ է, թե վատ, քվեարկելու ենք այդպես. Գորգիսյանն իմքայլականին կոռեկտության կոչ արեց (տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանին չգոհացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը` իրենց ներկայացրած նախագծին դեմ քվեարկելու մասին:
«Եթե իմ երեկվա այդքան բացատրելուց հետո դուք չհասկացաք և ուզում եք դեմ քվեարկել` ձեր գործն է»,- հայտարարեց Աննա Կարապետյանը:
Արձագանքելով իմքայլական պատգամավորին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հորդորեց նրան մնալ կոռեկտության սահմաններում:
«Ինչ է նշանակում` հասկանալի է եղել-հասկանալի չի եղել: Քաղաքական կուսակցությունը կարող է ունենալ իր դիրքորոշումը և ունի, և ոչ մեկին իրավունք չի վերապահվում գնահատականներ տալ: Քվեարկելու ենք էդպես. հիմա Ձեր համար լավ է, թե վատ, արդեն այլ հարց է»,- ասաց Գորգիսյանը:
«Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը մերժվեց:
Մանրամասները` տեսանյութում