Ձեր «սուպերլեգիտիմությունը» մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք․ Աշոտյան

Այս թեմայով
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին
- Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար
- «Փաստ». Վարչապետը Ամանորի միջոցառումների կազմակերպումը փորձում է ներկայացնել որպես «դարակազմիկ» միջոցառում
- Նիկոլ ջան, давай не будем․ Եղիշե Պետրոսյանը՝ Փաշինյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սա պարզապես գրեմ ու անցնեմ առաջ, որ հետո չասեք, որ չեմ զգուշացրել:
Վարչապետ և ԱԳ նախարար, հանկարծ չքննարկեք 5 շրջանների վերադարձը, առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման և անվտանգության հստակ և երաշխավորված միջոցառումների: Ոչ մի դեպքում:
Ձեր «սուպերլեգիտիմությունը» մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք:
Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք»: