Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ավելի վաղ, Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հայտարարել էր, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք Քոչարյանի նկատմամբ և դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջումից հետո հրապարակեց Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։ Նա մերժեց միջնորդությունը։