Մեսսին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը․ Marca
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբում կմնա նաև 2020-2021 թվականների մրցաշրջանը։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Նշվում է, որ 32-ամյա արգենտինացին մինչև պայմանագրի ավարտը կմնա ակումբում։
Աղբյուրը նշում է նաև, որ Մեսսին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը։
Ավելի վաղ Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնա»-ում։