Ես ԱԺ-ի ամենաանգրագետ պատգամավորն եմ, որի ոչ մի նախաձեռնությունը կյանքի չի կոչվել․ Պետրոսյանը հեգնեց (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովը մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագիծը։ Վերջինս ներկայացրել էր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծ, որով առաջարկում է օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունն ու նրանց կողմից որդեգրման թույլտվությունը։
ԱԺ մեծամասնությունը դեմ քվեարկեց թե՛ առաջին և թե՛ երկրորդ նախագծին։ Իր ելույթում Գևորգ Պետրոսյանը նշեց, որ օրենքի հոդվածներով չի խոսելու, քանի որ այսպես, թե այնպես իր ոչ մի նախագիծ կյանքի չի կոչվել։
«Ես Ազգային ժողովի ամենաանգրագետ պատգամավորն եմ, որի ոչ մի նախաձեռնությունը կյանքի չի կոչվել»,- հեգնանքով ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում