Ջենարո Գատուզոն կարող է գլխավորել «Նապոլի»-ն
«Միլան»-ի նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է գլխավորել «Նապոլի»-ն։ Այս մասին տեղեկանում ենք Mediaset-ից։
Նեապոլյան թիմի ղեկավարները դժգոհ են Կառլո Անչելոտիի աշխատանքից և առաջիկա խաղերից հետո միայն պարզ կդառնա նա կմնա՞ թիմում, թե՞ ոչ։
Թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Աղբյուրը նշում է, որ «Նապոլի»-ն գլխավորելու համար Գատուզոն տվել է նախնական համաձայնություն։