Բոլիվիայի նախկին նախագահին լուսանկարել են օդանավակայանում
Մեքսիկայի արտաքին գործերի փոխնախարար Մաքսիմիլիան Սունիգոյը Twitter-ում լուսանկար է հրապարակել, որում Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսն է՝ պայուսակներով օդանավակայանում:
Մորալեսի հետ Մեքսիկա են մեկնել նաև Բոլիվիայի նախկին փոխնախագահը և Սենատի նախագահը:
«Մեքսիկան ողջունում է Մորալեսին»,- նման գրառում է կատարել Մեքսիկայի փոխարտգործնախարարը:
Ավելի վաղ Մեքսիկան հայտարարել էր, որ պատրաստ է քաղաքական ապաստան տալ Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, ով մի քանի օր առաջ հրաժարական էր տվել: