Իսրայելը հրթիռակոծություն է իրականացրել Գազայի հատվածում
Երեքշաբթի օրը Գազայի հատվածում գտնվող բոլոր դպրոցներում հետաձգվել են դասերը: Բացի այդ, դասերը հետաձգվել են նաև Պաղեստինի մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ավելի վաղ, Պաղեստինի առողջապահության նախարարը հայտնել էր, որ Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել: Իսրայելական կողմը չի հերքել այդ փաստը՝ նշելով, որ իրենց նպատակն է եղել Գազայի հատվածում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի ոչնչացումը:
Իսրայելական կողմը նշել է, որ գործողությանը հավանություն է տվել երկրի վարչապետը և պաշտպանության նախարարը: