Գանան հետ է կանչել Կոսովոն ճանաչելու մասին իր որոշումը
Գանայի Հանրապետությունը հետ է կանչել ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետությունը ճանաչելու մասին իր որոշումը: «Մենք պաշտոնապես ընդունում ենք, որ 2012 թվականին Կոսովոյի ճանաչումը շտապողականության արդյունք է եղել և դրանից բխող դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է «Հելսինկյան համաձայնության» խախտում դիտարկվել»-ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Գանան ՄԱԿ-ի անդամ թվով 16-րդ երկիրն է, որը հետ է կանչում Կոսովոյի ճանաչման որոշումը:
Ավելի վաղ նման որոշում էին կայացրել Պալաուն, Բուրունդին, Մադագասկարը և մի շարք այլ երկրներ, որոնք նախկինում ճանաչել էին Կոսովոյի անկախությունը: