Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում (ֆոտո)
Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ: