4 «զոհ»՝ Պոլ Պոգբայի համար․ ինչի է պատրաստ «Յուվենտուս»-ը Պոգբայի վերադարձի համար
Թուրինի «Յուվենտուս»-ը շարունակում է պայքարը ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային վերադարձնելու համար իր թիմ։
Իտալական ակումբը ձմռանը պատրաստ կլինի նորից առաջարկով դիմելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, Պոգբային գնելու համար։ Իտալական կայքերը նշում են, որ թուրինյան ակումբը Պոգբային գնելու համար պատրաստ է վաճառել Էմրե Ջանին, Բլեզ Մատյուիդիին, Մարիո Մանջուկիչին և Դանիելե Ռուգանիին։
Ընդգծենք, որ Պոգբային գնելու համար իտալական ակումբի գլխավոր մրցակիցը «Ռեալ»-ն է։