Մեր լեզուն հայերենն է, մենք քրիստոնյա ենք, մենք բոլորս հայ ենք, սա քաղաքական ակցիա չէ․ բողոքի ակցիային նոր մարդիկ են միանում (տեսանյութեր)
Վաղ առավոտյան տասնյակ ուսանողներ երթով գնում էին տարբեր բուհեր՝ կոչ անելով բոլոր ուսանողներին միանալ իրենց բողոքի ակցիային։ Վերջիններս պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ իրենց նախաձեռնությունը ապաքաղաքական է և միացել են բոլոր նրանք, ում համար հայոց լեզուն, հայ եկեղեցին ու հայոց պատմությունը արժեք է ներկայացնում։
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Կրթության և գիտության նախարարություն, որտեղ նրանց ուսանողների մեկ այլ խումբ էր սպասում։
Այստեղ ցուցարարներին միացել էին նաև տարբեր կազմակերպություններ, որոնք դեմ են ապազգային քաղաքականությանը։
«Հայաստանի հանրապետությունում հայոց լեզուն անձեռմխելի է, մենք մի բռունցք ենք, մենք բոլորս հայ ենք, մեր լոզուն հայերենն է և մեր եկեղեցին հայ առաքելական եկեղեցին է»,- հայտարարում էին ակցիայի մասնակիցները։