Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել. Սիփան Փաշինյան

Այս թեմայով
- Ուղևորվում եմ Կուրթան գյուղ՝ արդեն իսկ մեզ հայտնի ընտանիքին. Սիփան Փաշինյան (տեսանյութ)
- Ո՞ւմ միջնորդությամբ է վարչապետի եղբորորդու զինծառայությունն անցել Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատանը
- «Ժողովուրդ». ՔՊ-ում ներքին հակասություններ են. «գլխավոր» դերերում գտնվող մարդիկ ընդունելի չեն
- «Հրապարակ». Սիփան Փաշինյանը՝ Երևանում, Հակոբ Սիմիդյանը՝ մարզերում. ՔՊ-ն բաշխել է աշխատանքները
Իջեւանում քարը քարին չդրած, Իջեւանի ժողովրդի եւ քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել՝ կատարվող աշխատանքներից, եւ գլխակորույս փորձում են ձեզ հայտնի մի քանի «մամուլի» միջոցով սեւանցնեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Մենք Հայկ Ղալումյանի հետ միասին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է լինի քաղաքապետարանի աշխատանքը եւ քաղաքը, մենք ծառայում ենք մեր ժողովրդին, ոչ թե անհատներին։
Այդ ժամանակներն անվերադարձ անցյալում են: Հետաքրքիրն այն է, որ արդեն իսկ բազմաթիվ գյուղերում եւ համայնքներում բարեգործների միջոցով տարբեր ծավալների խնդիրներ եմ լուծել, բայց անհանգստությունը միայն Իջեւանի մասով է. տեսնես՝ ինչի՞ց է:
Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել, որովհետեւ առաջիկայում իջեւանցիների (եւ ոչ միայն) համար լավ նորությունների նոր շարք է գալու:
