«Նիկոլը գնել է Մարտի 1-ի դիակները և վաճառում է հանրությանը մի քրգործով, որի հետ այդ 10-ը զոհերը որևէ աղերս չունեն». Վահե Եփրիկյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն Սյունիքի մարզում են: Նրանք Գորիս քաղաքում ստորագրահավաք են անցկացնում` ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի: Չնայած որոշ խոչընդոտների, Քոչարյանի աջակիցներին հաջողվեց հայտարարություններ անել և ներկայացնել իրենց ասելիքը:
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները շրջում են մարզերով և կոչ անում միանալ իրենց:
«Մենք եկել ենք, որ ձեզ տեղեկացնենք այն իրավական եւ քաղաքական բեսպրեդելներին, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքում: Ուզում ենք ասել, որ «Միացիր» շարժման նպատակը մեկն է` միասնություն բերել մեր հայրենիքին եւ մեր հայրենակիցներին»,-ասվում է նրանց հայտարարության մեջ:
Աջակիցներից Վահե Եփրիկյանը նկատեց, որ պետք է համախմբվել, հակառակ դեպքում և Հայաստանի, և' Արցախի հանրապետություններին վտանգ է սպառնում: Նրա խոսքով փաշինյանը մեկուսացրել է Քոչարյանին, քանի որ Քոչարյանը կխանգարեր փաշինյանին իրականացնելու «ազգադավ» ծրագիրը:
«Մարտի 1-ի իրավահաջորդները Նիկոլին մեղադրում էին այն բանի համար, որ Նիկոլը նույնիսկ իրենց տան հասցեն չգիտի, իսկ այսօր Նիկոլը գնել է Մարտի 1-ի դիակները և վաճառում է հանրությանը մի քրեական գործով, որի հետ այդ 10-ը զոհերը որևէ աղերս չունեն»,-հայտարարեց Եփրիկյանը:
Մանրամասները` տեսանյութում: