Եվրոպան վախենում է Էրդողանից. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տեղի լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ Եվրոպային մեղադրել է ահաբեկիչներին ֆինանսավորելու և փախստականների հոսքից վախենալու մեջ:
Նա ասել է, որ վերջին տարիներին միլիոնավոր փախստականներ են Սիրիայից գաղթել Թուրքիա, որոնց մեջ շատ են նաև ծայրահեղականները:
Ասադը հավելել է, որ Եվրոպան վախենում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանից, քանի որ նա կարող է ճանապարհը բացել Թուրքիայում ապաստանած փախստականների առջև: