Սուրճ խմողների մոտ լյարդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը շատ քիչ է․ գիտնականներ
Կվինսի ու Բելֆաստի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նրանք ուսումնասիրել են մոտ 472 հազար մարդու, որոնց 75 տոկոսը սուրճ խմելիս է եղել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի սիրահարների մոտ 50 տոկոսով պակաս է հավանականությունը, որ իրենք կարող են հիվանդանալ լյարդի քաղցկեղով։
Գիտնականները նշել են, որ այդ ամենը տեղի չի ունենում օրգանիզմում կոֆեինի մեծ քանակության առկայության դեպքում։