Երևանում Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն է բացվել
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա գտնվեցինք նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ»,- գրել է նախարարը։