Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում
Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք El Chiringuto-ից։
30-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն։
Օբամեյանգը լոնդոնյան ակումբ է եկել Դորտմունդի «Բորսուսիա»-ից, 2018 թվականի հունվարին։
Այս մրցաշրջանում նա 11 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։