Փաշինյանին չհաջողվեց ցրել Արայիկ Հարությունյանի դեմ կազմակերպված նստացույցը (տեսանյութ)
ՀՅԴ երիտասարդներն ու ԵՊՀ ուսանողներն ինչպես խոստացել էին` փորձում են կաթվածահար անել Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարության աշխատանքը: Դեռ երեկվանից` նոյեմբերի 7-ից, նրանք նստացույց են սկսել ԿԳՄՍ նախարարության դիմաց:
Այսօր երիտասարդներին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նրանց հանդիպումն անպտուղ էր: Համենայնդեպս Փաշինյանին չհաջողվեց ցրել ակցիայի մասնակիցներին: Վերջիններս մի քանի փաստակներ ներկայացրեցին, թե ինչու պետք է հեռանա Արայիկ Հարությունյանը:
Սակայն Փաշինյանը դիրքորոշումը հստակ էր` նա չի կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Ու քանի որ կողմերի «բանակցությունները» արդյունք չտվեցին, ուստի Փաշինյանը հեռացավ: երիտասարդները նրան ուղեկցեցին թմբուկներով և «Արայիկ հեռացիր» վանկարկումներով:
Մանրամասները` տեսանյութում: