ՆԱՏՕ-ն այժմ գտնվում է «ուղեղի կաթված ստացածի կարգավիճակում» Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն այժմ գտնվում է «ուղեղի կաթված ստացածի կարգավիճակում» և այդ վիճակում գտնվելու գլխավոր պատճառն այն է, որ ալիանսը գնալով ավելի քիչ աջակցություն է ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ ԱՄՆ-ն չի խորհրդակցել ՆԱՏՕ-ի հետ ՝ ամերիկյան զորքերը Սիրիայից հանելու որոշում կայացնելուց առաջ:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հակադարձել է Մակրոնին ասելով, որ ՆԱՏՕ-ն այժմ առավել քան երբեք ամուր հիմքերի վրա է դրված: Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերին Լոնդոնում կնշվի ՆԱՏՕ-ի , որպես հյուսիսատլանտյան դաշինք, ատեղծման 70 տարին: